Կարկուտ, քամու ուժգնացում․ Երևանում ու մարզերում առաջիկա օրերին կշարունակվի անձրևային եղանակը
Կարկուտ, քամու ուժգնացում․ Երևանում ու մարզերում առաջիկա օրերին կշարունակվի անձրևային եղանակը
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։