Մամուլ

ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով

ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել:

Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում:

Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի քեֆը կարելի է ասել «հարամվել» է ու նրանք սկսել են լքել տարածքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել