Մամուլ

Փրկարարներն Երևանում և մարզերում 13 օձ են բռնել

Փրկարարներն Երևանում և մարզերում 13 օձ են բռնել

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հունիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Վաղարշապատ, Կապան, Բերդ քաղաքներում, Քանաքեռավան, Քասախ, Արաքս, Մալիշկա, Արզնի, Գետափ, Նոր Արտամետ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 անհայտ տեսակի օձ, 2 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել