ՄամուլՏեսանյութ

Լենա Նազարյանը 24 միլիոնով բնակարան է գնել Ծաղկաձորում

Լենա Նազարյանը 24 միլիոնով բնակարան է գնել Ծաղկաձորում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 2022 թվականին ձեռք է բերել 24 մլն արժողությամբ նոր բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:

Գնումը կատարվել է Ալվինա հյուրանոցային համալիր ՓԲԸ-ից՝ համատեղ սեփականությամբ։

ՔՊ-ական պատգամավորը 2017 թվականին ևս հայտարարագրել է բնակարան համատեղ սոփականությամբ ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։

Մեկ բնակարան էլ հայտարարագրված է Երևանում՝ Նորք Մարաշում: Ընդհանուր առմամբ Լենա Նազարյանն ունի հայտարարագրված 3 բնակարան:

Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ նոր էր ձևավորվում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովը, Լենա Նազարյանը հայտարարել էր․

«Շատ կուզենայի, որ հայտարարագրվեն պաշտոնյաների անձնական ճամփորդությունները:

Քիչ թե շատ աշխարհ տեսած կոռուպցիոներները հիմա անիմաստ են համարում կառուցել 7-րդ առանձնատունը կամ գնել 10-րդ ավտոմեքենան և նախընտրում են ճոխ ճամփորդությունը»,- այս խոսքերի հեղինակը նախորդ տարի հանգստի է մեկնել, ճանապարհածախսի, կեցության ծախսի համար 2022 թվականի հայտարարագրում նշել է, թե ծախսել է 2 մլն 100 հազար դրամ:

Իսկ թե որտեղ է գնացել, իրականում այդքան է ծախսել, թե ավելին, թափանցիկության մոսին խոսող Նազարյանը թաքցրել է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել