ՄամուլՏեսանյութ

Սա արդեն մտավախություն չէ, սա արդեն գործողությունների մեկնարկ է․ Փաշինյան

Սա արդեն մտավախություն չէ, սա արդեն գործողությունների մեկնարկ է․ Փաշինյան

Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Lեռնային Ղարաբաղի բնական գազի և էներգամատակարարումների արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը։

Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ «Կարմիր խաչի» և ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես։

Անգամ Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել։ Ու ոչ միայն սնունդ չի մտնում ԼՂ, այլև թույլ չի տրվում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։

Իրականում գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մտավախությունը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։ էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը։

Այս իրավիճակում մեր արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով։

Լեռնային Ղարաբաղի  հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չափազանց կարևոր է ու պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- հավելեց նա։

Կիսվել