Մամուլ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է. ՔԿ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Այս մասին Bavnews.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ:

Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:

Աշոտյանն այդ գործին անդրադարձել էր, նշելով, որ հաջորդն ինքն է լինելու: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Նարիմանյանին ձերբակալել էին՝ Աշոտյանի դեմ ցուցմունք տալու նպատակով:

Կիսվել