ՄամուլՇոու-բիզնես

Ինքն իրեն խայտառակ արեց․ Նժդեհի տատը՝ նրա մոր մասին

Ինքն իրեն խայտառակ արեց․ Նժդեհի տատը՝ նրա մոր մասին

Hraparak.am-ը գրում է․ Մի քանի օր է, ինչ համացանցում տարածվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Ես կամ» հաղորդումը՝ երգչուհի Տաթև Ասատրյանի մասնակցությամբ։

Հաղորդման հերոսը 10-ամյա Նժդեհն էր,  տեսանյութում նա պատմում է, որ ապրում է տարեց տատու հետ՝ կենցաղային ծանր պայմաններում։ Ըստ նրա՝ մայրն իրեն լքել է, երբ մեկ տարեկան է եղել, իսկ հայրն իրեն այցելում է, երբ գումար է ունենում։

Տեսանյութում նա նաեւ պատմում է քաղցած լուսացնելու օրերի, երազանքների մասին։

Հաղորդումից հետո արձագանքները բավականին բուռն էին, օգտատերերը հանդես էին գալիս գրառումներով՝ տատիկին եւ թոռանը աջակցելու նպատակով։

Նժդեհին այցելել են նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի բլոգերներ, որոնք սնունդ եւ գումար են տրամադրել նրանց։

Հաղորդումից հետո տեսանյութ է տարածել նաեւ Նժդեհի մայրը, որը ներկայանում է որպես Լաուռիկ, նա պառկած տեղից ասում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ երեխայի հետ փորձել է կապ հաստատել, սակայն տատը թույլ չի տվել։

73-ամյա Ալվարդ տատը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ հանրային բուռն արձագանքին, իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, Նժդեհի մոր հանկարծակի հայտնվելու մասին։

«Այս ամենն այդ հաղորդման շնորքով է եղել, օգնել է նաեւ Ռոզա Ծառուկյանը։ Բոլորից էլ շնորհակալ եմ շատ։ Ես շատ կուզենամ, որ իմ թոռնիկը սովորի, գիտելիք ունենա։

Հիմա արդեն սովորում է, մեր հարևանի հարսը պարապում է, էսօր էլ քննության էր։ Մինչեւ էս հաղորդումը մեզ ոչ մեկ չի օգնել, ես թոշակ ու նպաստ եմ սարքել, դրանով ենք ապրել»։

Ինչ վերաբերում է երեխայի մոր կողմից տարածած տեսանյութի բովանդակությանը՝ Ալվարդ տատը նշեց․ «Սուտ է, ինքը ցանկություն չի ունեցել երեխային տեսնելու, ես ասել եմ՝ մեղք ա էդ էրեխեն, արի գոնե մի անգամ տար դպրոց․․․էդ էրեխուն ահավոր վիճակում պահել եմ։

Ինքը փախել, գնացել է, բերել է ոստիկանությունը, ինքն ասել է՝ հրաժարվում եմ երեխայից։ Ինքն իրեն խայտառակ արեց։ Ինքն ապրում է Մայիսյան սովխոզում՝ իր մոր տանը։

Նժդեհն իմ թոռնիկի երեխան է, ինձ ծոռնիկ է գալիս։ Իրենք ուզում են արդարանալ, բայց արդարացում չկա։ Իր տեսանյութը նայեք, կտեսնեք՝ ինչով է զբաղված եղել ամբողջ կյանքում»։

Կիսվել