Մամուլ

Գայանե Մարտիրոսյանն ազատ կարձակվի․ Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է

Գայանե Մարտիրոսյանն ազատ կարձակվի․ Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դռնփակ դատական նիստը։

Դատարանն այսօր որոշել է նիստն անցկացնել դռնփակ. փաստաբանները չեն պարզաբանում՝ ինչու նման որոշում կայացվեց։

«Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կար փոփոխություն, որի մասին եկեք չխոսեմ, որովհետև դռնփակ նիստի տվյալ է»,- դատարանի բակում հայտարարեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Լրագրողի հարցին՝ ձեր դիրքորոշման հետ համընկնո՞ւմ էր, Սարգսյանը ճշտեց՝ «Գայանե Մարտիրոսյանի ազատության հետ կապվա՞ծ, այո՛, համընկնում էր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Մարտիրոսյանի փաստաբաններն այլևս չեն պաշտպանի նրա շահերը. որոշումը կայացրել է Գայանե Մարտիրոսյանը։

Կիսվել