Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. մոպեդով վթարի ենթարկված հնդիկ մոպեդավարին առաջինն օգնության են հասել պարեկները

Արտակարգ դեպք՝ Երևանում. մոպեդով վթարի ենթարկված հնդիկ մոպեդավարին առաջինն օգնության են հասել պարեկները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11:25-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կուլվիներ Սինգինն իր վարած մոպեդով Արմենակյան 227 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը  մարմնական վնասվածքներ է ստացել և մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Արթուր Կարապետյանը։

Վերջիններս ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ, մշակել վիրավորի՝ ձեռքերի և ոտքերի հատվածում ստացած վերքերը, վիրակապել, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որտեղ էլ արդեն տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։

Կիսվել