Մամուլ

Երեկ սպանված «Գնունեցի Վարազիկ»-ի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

Երեկ սպանված «Գնունեցի Վարազիկ»-ի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, երեկ Երևանի Կենտրոնում սպանված Վարազդատ Գասպարյանի հայրը՝ Խ. Գասպարյանը իմանալով որդու սպանության մասին, ինքնավնասումներ է կատարել, փորձել է ինքնասպան լինել։

Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սպանվածի հայրը կրկին գտնվել է բարդ հոգեբանական վիճակում։

Հիշեցնենք, որ այսօր Armlur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ:

Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

Կիսվել էջում