Շոու-բիզնես

Պապան կուբը վառում էր, ու մենք ունեինք 40 րոպե, որ բոլորս հասցնեինք լողանալ. Անաիս Սարդարյան

Պապան կուբը վառում էր, ու մենք ունեինք 40 րոպե, որ բոլորս հասցնեինք լողանալ. Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է երեխաների լուսանկարով և հետաքրիր գրառում է կատարել` վերհիշելով իր մանկությունը:

«Ամեն անգամ, երբ իրանք լողանում են, հիշում եմ իմ ու քրոջս լողանալը «կուբով»։ Պապան կուբը վառում էր ու մենք ունեինք 40 րոպե, որ բոլորս հասցնեյինք լողանալ։ Մի խոսքով, որպես հաճելի պրոցեդուրա չի տպավորվել մեջս։

Անընդհատ լսում էինք պապայի «արագացրեք կուբի ջուրը պրծնումա» արտահայտությունը։

Ու երանի մեր տեսածը, մեր երեխեքը չտեսնեն»։

anais sardaryan
Կիսվել