Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ «Դուստր Մարիաննա» ընկերության՝ 2 տոննա կաթով բարձված բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորում
Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ «Դուստր Մարիաննա» ընկերության՝ 2 տոննա կաթով բարձված բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 14.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Վաչագան Կ․-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի ավտոցիստեռնով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով շրջված հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ նրանց ժամանումը քաղաքացիները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տեսուչը։
Ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 տոննա կաթով, որից մոտ 500 լիտր կաթ թափվել է։
Ավտոցիստեռնն ուղղելու և երթևեկելի գոտի դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։