ՄամուլՏեսանյութ

Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է

Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է

«Վարկած կա, որ երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։

Շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները պատմեցին, որ ուժեղ ձայն լսեցին, իսկ րոպեներ անց լսեցին ահասարսուռ լուրը․

«12-ն անց էր, ուժեղ ձայն եկավ, երեխեքը հասկացան, որ ինչ-որ մեկն ընկավ տանիքին։ Հետո արդեն իմացանք, թե ինչ է կատարվել»։

Նշենք, որ հունիսի 1-ին Երևանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը` լրագրող և բլոգեր Օվսաննա Սողոյանն է:

Տեսանյութը ստորև

Կիսվել