Տավուշի մարզում պարեկները պարզել են, որ BMW X 7-ի ուղևորները իրենց ուզած վայր գնալու ճանապարհից շեղվել են
Տավուշի մարզում պարեկները պարզել են, որ BMW X 7-ի ուղևորները իրենց ուզած վայր գնալու ճանապարհից շեղվել են
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցնում են BMW X 7 մակնիշի մի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ վարորդը և ավտոմեքենայում գտնվողները օտարերկրացիներ են, ու նրանք որպես զբոսաշրջիկ այցելել են Հայաստան և մեկնում են Ենոքավան, սակայն հավանաբար «նավիգատորը» երթուղին սխալ է ցույց տվել նրանց, ու պարեկները, բարի երթ ցանկանալով, նրանց ցույց են տալիս Ենոքավան գնալու ճիշտ ճանապարհը:
Զբոսաշրջիկները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում պարեկային ծառայողներին ու արդեն մեկնում իրենց ուզած վայրը ճիշտ ճանապարհով: