Մամուլ

Դիլիջանի քրեական պետի լիազորությունները դադարեցվել են

Դիլիջանի քրեական պետի լիազորությունները դադարեցվել են

16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ Դիլիջան քաղաքի քրեական պետ Արսեն Գայթմազյանի նկատմամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ծառայողական քննություն է նախաձեռնել։

Ոստիկանության լրատվության բաժնից Bavnews․am-ին հայտնեցին, որ Դիլիջանի քրեական պետի լիազորությունները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը՝ հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Կիսվել