Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասաց նա։
Նշենք, որ Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն էր։