ՄամուլՔաղաքականություն

Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին. «Հրապարակ»

Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։

Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետևյալն է՝ առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը ևս կաջակցի։

Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել