ՄամուլՏեսանյութ

«Դու ո՞վ ես ինձ քաշես, հանես». լարված իրավիճակ ԱԺ միջանցքում

«Դու ո՞վ ես ինձ քաշես, հանես». լարված իրավիճակ ԱԺ միջանցքում

Նշենք, որ ամեն ինչ լարվեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանի ելույթից հետո, երբ նա դիմելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին ասաց, որ 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում:

«Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ: Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- հավելել էր նա:

Այս ձևակերպմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ, նա կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ, ինչից հետո լարվել է իրավիճակը:

ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Երբ անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում պատգամավորին, վերջինս բղավեց. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

Տեսանոյւթը ստորև

Կիսվել