Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշները և հայտնվել դաշտում
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշները և հայտնվել դաշտում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան – Իջևան – Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել: