Մամուլ

Ողբերգական Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է Արմավիրի բանտում հաշվառված 30-ամյա տղամարդու դի

Ողբերգական Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է Արմավիրի բանտում հաշվառված 30-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում դի կա:

Ոստիկաններն ու պարեկները գետում հայտնաբերել են տղամարդու դի և այն դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վերջիններս ճոպանի միջոցով դին դուրս են բերել գետից:

Այս պահին տարածքը ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Արգամ Կիրակոսյանը սահմանազատել են:

Դեպքի փաստով, Գ. Զաքարյանի որոշմամբ, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ավագ օպեր-լիազոր Արտաշես Նիկողոսյանի գլխավորությամբ,​ պարզել են դիակի ինքնությունը, որը​ 30-ամյա Սենիկ Հ.-ն է:

Գ. Շամշյանի ​տեղեկություններով՝ ջրում հայտնաբերվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված և հաշվառված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Կիսվել