Ամոթ քեզ Հ1, պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից. Ռիչարդ Մադլենյան
Ամոթ քեզ Հ1, պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից. Ռիչարդ Մադլենյան
Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված Սուպեր Սաքոյի հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկու տխմար նստած Հ1 – ի եթերում` Կոմիտաս են վերլուծում։ Առաջին տխմարը` իր մատուցած այլանդակ եւ դատարկ երաժշտությանը բնորոշ` ասում է, որ մուղամը մերն է, եւ որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։
Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած` անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։
Ես չէի անրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։ Ամոթ քեզ Հ1․ Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։