Թուրքիայում հաշվարկել են քվեաթերթիկները. հայտնի են հիմնական արդյունքները
Թուրքիայում հաշվարկել են քվեաթերթիկները. հայտնի են հիմնական արդյունքները
Թուրքիայում ընթացել է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։
Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում քվեատուփերի 100%-ը բացելուց և հաշվարկելուց հետո պարզ է դարձել, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը։
Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։
Երրորդ տեղում Սինան Օղանն է՝ 5,2 տոկոս և չորրորդ տեղում պայքարն ընտրություններից առադ դադարեցրած Մոհարեմ Ինջենը՝ 0,4 տոկոս:
Նման վերջնական տվյալներ է հաղորդել թուրքական պետական TRT հեռուստաալիքը։
Այսպիսով, եթե Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվվման արդյունքներն, ապա կհայտարարվի երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին:
Երկրորդ փուլում Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարում կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն: