Մամուլ

Մի տան ճրագ էլ մարեց

Մի տան ճրագ էլ մարեց

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր։ Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկը տան միակ որդին էր, ունի իրենից մեծ երկու քույր։

Նարեկը ծնվել էր 2003 թվականի, հունվարի 6-ին Կոտայքի մարզի, Գառնի համայնքում։ Հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:

narek 1

«Փառք քեզ ու քո կատարած սխրանքին, հերոս` Նարեկ Նորայրի Բաղդասարյան։ Լույսերի մեջ մնաս խաղաղ երկնքում սավառնող հպարտ արծիվ»․

«Հավերժ փառք քեզ Նարեկ Բաղդասարյան ջան, երանի չճանաչեի քեզ ախպերս, իմ հզոր զինվոր…»․

«Հավեժ փառք իմ հերոս»-, այսպես են ընկերները բնութագրում Նարեկին։

Մի տան ճրագ էլ մարեց։ Ու ինչքան նպատակներ ու երազանքներ կիսատ մնացին։

Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:

Կիսվել