Մամուլ

Հայաստանում հեղուկ գազի պաշարներն արդեն վերջացել են․ գազ չկա

Հայաստանում հեղուկ գազի պաշարներն արդեն վերջացել են․ գազ չկա

Արդեն մի քանի օր է ինչ Հայաստան հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ։

Տևական ժամանակ է ինչ բեռնատարները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հատել սահմանը և հասնել Հայաստան, ինչն իր հերթին բերեց հեղուկ գազի կտրուկ թանկացման։

Bavnews.am-ը այսօր գազալցակայաններից տեղեկացավ, որ հեղուկ գազն իրենց մոտ արդեն վերջացել է և խնդիրը կարող է տևել նույնիսկ 10 օր։

Երևանում հաշված գազալցակայաններ կային, որ պաշարներ ունեին, սակայն մեզ հետ զրույցում նշեցին, որ շուտով իրենց մոտ էլ կսպառվի։ Իսկ որոշ գազալցակայաններ հեղուկ գազը վաճառում էին 220 դրամով։

Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։

Կիսվել