«Սկզբից ինձ թվում էր, որ նա հայ չէ»․ Մերի Ստեփանյանն ամուսնու հայ չլինելու և տարիքային տարբերության մասին
«Սկզբից ինձ թվում էր, որ նա հայ չէ»․ Մերի Ստեփանյանն ամուսնու հայ չլինելու և տարիքային տարբերության մասին
Օրեր առաջ տեղի ունեցավ հայտնի դիզայներ, ոճաբան Մերի Ստեփանյանի հարսանիքը։
Bavnews.am-ի տեղեկություններով Մերիի ամուսինը՝ գործարար Մերուժյան Թորոսյանն է։
Մերին իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան է կազմակերպել իր հետևորդների հետ։ Մերին նշել է, որ ամուսինը և ինքը նույն թվականին և նույն օրն են ծնվել:
Հարցին, թե ձեր ամուսինը հայ չէ, Մերին նշել է, որ սկզբում իրեն էլ է թվացել, որ հայ չէ, և նշել է, որ ամուսինը հայ է, սակայն Հայաստանում չի ապրել:
«Մենք մի ակնթարթ լրիվ պատահական հանդիպել ենք «Զանզիբար» և ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացել ենք։ Վերջերս պարզել եմ, որ ամիսներ անց 2-րդ հանդիպումը «Զանզիբար»-ում հատուկ կազմակերպված էր ինձ նորից գտնելու համար։
Հետո ես մեկնեցի Գերմանիա, ամուսինս եկավ իմ քաղաք առաջին անգամ հանդիպեցինք, շատ հաճելի երիտասարդ էր։
Ետ վերադարձա Հայաստան, 2 օր հետո թաքուն եկել էր Հայաստան ու նորից պատահաբար «Զանզիբար»-ում ինձ էր սպասում։ Ու քանի որ ինքը շատ շուտ կողմնորոշվող, կազմակերպված Գերմանացիա, շատ արագ ծանոթացավ իմ ընտանիքի ընկերների հետ ու պլանավորեց մեր համատեղ կյանքը մինչև խոր ծերություն»։