Ով է Հնդկաստանի ռազմական տեխնիկայի մասին հակառակորդին տեղեկություն հաղորդած կապիտանը. մանրամասներ
Ով է Հնդկաստանի ռազմական տեխնիկայի մասին հակառակորդին տեղեկություն հաղորդած կապիտանը. մանրամասներ
Այս տարվա հունվարի 23-ին Ազգային Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացի, ՊՆ N զորամասի կապիտանի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտել։
Մասնավորապես սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում «օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»։
Ըստ ԱԱԾ-ի՝ կապիտանը «2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ»։
Որպես վարձատրություն՝ սպան օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ «այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», – փոխանցում է ԱԱԾ-ն։
Կապիտանը կալանավորված է: Այսպիսով ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կապիտանը, որ հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:
Վերջինս Վահե Հակոբյանն է, նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասում, ի պաշտոնե և ծառայության բերումով հնարավորություն ունենալով առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի, ինչպես նաև ռազմական բնույթի գործողությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում ծառայողական գաղտնիք հանդիսացող և ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Գործով նախաքնության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում