Ինչպես է Սոնա Ռուբենյանը «գողանում» հարսի կոշիկը և ծրարով գումար ստանում (Տեսանյութ)
Ինչպես է Սոնա Ռուբենյանը «գողանում» հարսի կոշիկը և ծրարով գումար ստանում (Տեսանյութ)
Երեկ տեղի ունեցավ դիզայներ, ոճաբան Մերի Ստեփանյանի հարսանյաց արարողությանը։
Հարսանյաց արարողությանը ներկա է գտնվել նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով Մերի Ստեփանյանի մոտ ընկերուհիներից է։
Սոնան իր ինստագրամյան էջում կիսվել է այն պահով, երբ արարողության ժամանակ վերցրել է հարսի կոշիկն ու պահել իր մոտ։
««Հարսի կոշիկի» տենդերի մշտական հաղթող՝ Սոնա Ռուբենյան»,- գրել է Սոնան։
Տեսանյութում երևում է ինչպես է քավորկինը Սոնային փոխանցում գումարով ծրարը և ետ վերցնում կոշիկը։
Նշենք, որ Սոնա Ռուբենյանի հարսանյաց զգեստի հեղինակը՝ Մերի Ստեփանյանն է։
Տեսանյութը ստորև