ԱշխարհՄամուլ

Բաքուն կոչով դիմել է Հայաստանին

Բաքուն կոչով դիմել է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչով դիմել է ՀՀ իշխանություններին՝ խաղաղության կեղծ քողի ներքո չերկնչելով նաև մեղադրանքներ հնչեցնելուց և նախապայմաններ թելադրելուց։

«Անհիմն հայտարարություններ անելու փոխարեն՝ Հայաստանը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ»։

Այս մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

«Հայաստանը պետք է վերադառնա խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններին, բացի տրանսպորտային հաղորդակցությունները, կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ձեռնպահ մնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված քայլերից»,- ասվում է հրապարակման մեջ։

Կիսվել