Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում․ պարեկները «Հաղթանակ» կամրջի տակ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու

Առեղծվածային դեպք Երևանում․ պարեկները «Հաղթանակ» կամրջի տակ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակ 3-րդ վաշտ պարեկներ Մարինե Հարությունյանն ու Սերգեյ Հարությունյանը ծառայություն կատարելիս նկատել են որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։

Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանում են 1-03։

Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։

haxtanak kamurj

Պարեկներն  ու  բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Աղբյուրի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։

Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել