ՄամուլՏեսանյութ

Համացանցում տարածվել է սիսիանցու տուն մտած ադրբեջանցու տեսանյութը

Համացանցում տարածվել է սիսիանցու տուն մտած ադրբեջանցու տեսանյութը

Ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հայտնեցին համայնքից։

Մեր զրուցակիցը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի, ասաց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։

Թե կոնկրետ քանիսն են եղել ադրբեջանցիները, բնակիչը չկարողացավ նշել։

News.am-ը կապ հաստատեց նաև ընտանիքի հետ, սակայն նրանք այս պահին չցանկացան մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Կիսվել