Մամուլ

Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել

Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։

Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։

Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել:

Կիսվել