«Ադրբեջանցիները ցույց տվեցին մի փաստաթուղթ, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից». Արթուր Գրիգորյան
«Ադրբեջանցիները ցույց տվեցին մի փաստաթուղթ, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից». Արթուր Գրիգորյան
«Ադրբեջանցիները մեր զինվորականների հետ բանակցելու ընթացքում ցույց տվեցին մի փաստաթուղթ, որով հաստատվեց, որ այդ դեպքերից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանցիների առաջխաղացմանը:
«Փաստաթղթով հաստատվում էր, որ Տեղ համայնքի այն տարածքները, որտեղ ներկա պահին տեղակայվել են թշնամու զորամիավորումները, անցնում են նրանց վերհսկողության տակ, այսինքն՝ այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը հանձնել է»,- ասաց Ա. Գրիգորյանը:
«Այդ բանակցությունների ընթացքում մեր զինվորականները փորձեցին կապ հաստատել Երևանի հետ, և Երևանում հաստատեցին, որ, այո, այդպիսի փաստաթուղթ կա, և թշնամին պիտի նստի այն դիրքերում, որտեղ ներկա պահին գտնվում է»,- ֆեյսբուքյան եթերով խոսելով Տեղ համայնքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման ու տեղակայման խնդրից, ասաց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:
Տեսանյութը ստորև