5 երեխա է կորել. ոստիկանությունը կամավորների հետ որոնում է
5 երեխա է կորել. ոստիկանությունը կամավորների հետ որոնում է
Սոչիում երկրորդ օրն է՝ փնտրում են 6-ից 13 տարեկան հինգ տղաների, ովքեր մարտի 31-ից համարվում են կորած։ Ավելի քան 70-ից ավելի մարդ փնտրում են՝ փրկարարները, ոստիկանները, կամավորները։ Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Տղաները միասին զբոսնել են Ադլերի շրջանում և մարտի 31-ի երեկոյան տուն չեն վերադարձել։ Ծնողները ցերեկը ինքնուրույն որոնել են երեխաներին, հետո դիմել են ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին անգամ երեխաներին տեսել են Ադլեր թաղամասի հյուրանոցներից մեկում՝ լողավազանում լողանալիս։ Նկատողություն ստանալուց հետո երեխաները լքել են հանգստի գոտին։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը, երեխաները զբոսաշրջիկներ չեն, նրանք տեղի բնակիչներ են։