Ավտովթար` Երևանում. բախվել են Hyundai-ն ու Isuzu-ն. կան վիրավորներ
Ավտովթար` Երևանում. բախվել են Hyundai-ն ու Isuzu-ն. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:15-ի սահմաններում Մելքումով փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Դավիթ Կիրակոսյանի վարած Isuzu մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Նվեր Սարգսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hundai-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը, Isuzu-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 43-ամյա Թադևոս Կիրկակոսյանն ու 41-ամյա Արմինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: