Փոփոխություն՝ «ՀՀ դրոշի մասին» օրենքում
Փոփոխություն՝ «ՀՀ դրոշի մասին» օրենքում
«ՀՀ դրոշի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները՝ մասնավորապես ամբողջական, մաքուր ու չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ:
Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. այդ պահանջները խախտելու համար՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով:
Իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ոստիկանությանը՝ վարչական դատարանի փոխարեն»,- ասաց նախարարը: