Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ կառուցվող էլիտար շենքի մոտ տեղադրված վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ կառուցվող էլիտար շենքի մոտ տեղադրված վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 192 հասցեում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքի տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

vagon tnak di

Տեղում ատարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը։ 

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ  քննիչի գլխավորությամբ։ 

elitar shenq

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել