Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ արձակվեց
Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ արձակվեց
Bavnews.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել:
Նշենք, որ ոստիկանությունը փետրվարի 17-ին հայտնել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, հիվանդներին խոշտանգել է, իսկ հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը։
Տնօրենն ու և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել էին։
ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։
Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։