ՄամուլՏեսանյութ

Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին (Տեսանյութ)

Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին (Տեսանյութ)

Ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։

Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։

Կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են այդ ամենի վաճառքից, այս մասին հայտնում է Գ․ Շամշյանը՝ հավելելով, որ, ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածների թվում է նաև հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել