«Իրանն զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ». իրանագետ
«Իրանն զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ». իրանագետ
Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ, Ադրբեջանում զորաշարժ է նկատվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Տոնոյանի համոզմամբ, Իրանը կարող է կանխարգելիչ դեր ունենալ, եթե Ադրբեջանը որոշի ագրեսիայի դիմել։ Ըստ նրա՝ Բաքվի հիմնական նպատակն է Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալը, ինչպես նաև՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ապահովումը։
Իրանագետի պնդմամբ՝ Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել Հայաստանի տարածքում, այսինքն՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում