Մամուլ

Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայողը Ուրալով հաց է տարել դիրքեր և գերի ընկել

Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայողը Ուրալով հաց է տարել դիրքեր և գերի ընկել

Hraparak.am-ը գրում է․ Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայող Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։ Մեր տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։

Մեր տեղեկություններով՝ տղամարդու ձեռքին զենք է եղել։

Փորձեցինք կապ հաստատել Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ, սակայն նրա հեռախոսն անջատած էր։

Մեզ ասացին, որ հիմա ադրբեջանցիները տոնում են Նոր տարին՝ Նովրուզը, եւ նրանք ամեն տարի այս տոնին փորձում են սադրանքներ իրականացնել։

Կիսվել