Որ հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ սուրճ խմել
Որ հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ սուրճ խմել
Բոլորս էլ սուրճի սիրահար ենք: Ըստ վիճակագրության, հասուն մարդկանց 60%-ը խմում է սուրճ՝ միջինում օրեկան մեկ անգամ։ Սակայն կան մարդիկ ովքեր մտածում են, որ սուրճը շատ վտանգավոր է առողջության համար, չմտածելով սուրճի դրական ազդեցություննրի մասին մեր օրգանիզմի վրա։
Բնականաբար խորհուրդ չի տրվում խմել չափից շատ, սակայն անհրաժեշտ նաև իմանալ, նրա օգտակարության մասին:
Գոյություն ունեն 5 հիվանդություններ, որոնց դեպքում, ըստ գիտնականների պնդման, օգտակար է սուրճ խմել։
Լյարդի քաղցկեղ – Ցանկացած դեպքում հույս ունենալ, որ դուք կբուժվեք միայն սուրճի շնորհիվ, չի կարելի մտածել։ Սակայն եթե խմեք օրեկան 2 բաժակ սուրճ, ապա դա թույլ կտա նվազացնել զիռոզի զարգացման հավանականությունը 44%-ով։
2-րդ աստիճանի դիաբետ – Այս հիվանդությունը համարվում է շատ լուրջ հիվանդություն։ Մարդը պետք է դիմի որակավորված բժշկի օգնությանը այս դեպքում։
Սակայն պարզվել է, որ սուրճը այդքան էլ վատ միջոց չէ այդ հիվանդության դեմ պայքարելու համար։
Մեծամասամբ մարդիկ մտածում են, որ կոֆեինն է պայքարում այս խնդրի դեմ, բայց դա այդպես չէ։ Իրականում ամբողջ գործը անում է հենց սուրճը։
Սրտի հիվանդություններ – Սրտի հիվանդությունները ամենավտանգավորն են մարդու համար, այդ իսկ պատճառով էլ պետք է դիմել համապատասխան բժիշկների օգնությանը։
Չնայած, որ դեռ ամբողջովին ապացուցված չէ սուրճի օգտակար լինելու փաստը, բայց միևնույն է կարելի է վստահորեն ասել, որ սուրճը արդյունավետ է պայքարում սրտի հիվանդությունների դեմ։
Քաղցկեղ – Իրականում դեռ չեն ավարտվել հետազոտությունները, սակայն ԱՄՆ-ի գիտնականները համարում են, որ այս ըմպելիքը կարող է դրական ազդեցություն ունենալ քաղցկեղի բուժման համար։
Ցանկացած դեպքում, սուրճ խմելը՝ արդեն լավ միտք է։ Այն կանխում է քացկեղածին բջիջների զարգացունը, սակայն պետք չէ մոռանալ, որ այն չի համարվում քաղցկեղի դեմ դեղամիջոց։
Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդություն – Ինչպես պարզվել է, սուրճն օգնում է կանխել նաև Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունները։
Բազմաթիվ հետազոտություններից հետո, բժիշկները հայտնաբերել են, որ օրեկան 3 բաժակ սուրճ օգտագործելու նդեպքում, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, կարող են կանխել այս հիվանդությունների զարգացումը։
Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ամեն ինչ անհրաժեշտ է չափի մեջ կիրառել՝ խուսափելով պատճառահետևանքային խնդիրներից, դե իհարկե նախ և առաջ խորհրդակցելով ձեր իսկ անձնական բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը