«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև
Այս մասին Թալիշում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Report-ը:
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի մետր տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները», – այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի մետր տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։
«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», – հայտարարել է Թալիշ գյուղում։