Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը պաշտոնապես հրաժարական կտա
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը պաշտոնապես հրաժարական կտա
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ վաղը կեսօրից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտնի իր հրաժարականի մասին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հարցման ի պատասխան Երևանի քաղաքապետարանից այսօր չեն հերքել քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
«Այս պահի դրությամբ մենք որևէ նոր զարգացման կամ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունենք, չենք կարող հերքել կամ հաստատել:
Փոփոխություն լինելուն պես պաշտոնապես կհայտարարվի»,-մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից: