Մամուլ

Լոռու մարզում հրշեջները տան կրակը մարելուց հետո հայտնաբերել են այրված կնոջ դիէ գլխի հատվածում վնասվածքներով

Լոռու մարզում հրշեջները տան կրակը մարելուց հետո հայտնաբերել են այրված կնոջ դիէ գլխի հատվածում վնասվածքներով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն  դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի հարվածի հետք, ինչից հետո ոստիկաններն ու քննիչներն արդեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դաժան սպանությունը բացահայտելու համար։ 

Եվ վստահ են, որ հանցագործը կամ հանցագործները կնոջը սպանելուց հետո տունն այրել են, որպեսզի հետքերը վերացնեն, ինչը իրավապահներին կշեղեր քննությունից ու կկարծեին, որ տեղի ունեցածը ոչ թե սպանություն է, այլ դժբախտ պատահար։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում տուն է այրվում։ 

Հրշեջ-փրկարարները մարել են նշված տանն առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերվել է այրվածքներով կնոջ դի։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նույն գյուղի բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս․-ն է։

Կիսվել