Մամուլ

Կրակոցներ Երևանում. ամուսինը կրակել է կնոջ վրա, այնուհետև իրեն

Կրակոցներ Երևանում. ամուսինը կրակել է կնոջ վրա, այնուհետև իրեն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։ Նրանք բաժանված են։

Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»։

Կիսվել