Մամուլ

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև ժամանեն Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի Քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Կիսվել