21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին
21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Քինակցյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մելիք Ադամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում նախաձեռնվել է վարույթ: