Ստեփանակերտում հայտնաբերվել է Մաքսիմ Վարդանյանի դին
Ստեփանակերտում հայտնաբերվել է Մաքսիմ Վարդանյանի դին
Փետրվարի 15-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել 86-ամյա Մաքսիմ Վարդանյանի անհայտ կորելու մասին։ Հաղորդում է ԱՀ ՆԳՆ լրավտական ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ԱԻՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, մարտի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա փողոցից դեպի «26 դիրք» տանող տեղանքի 5-րդ կիլոմետրին գտնվող հին ջրամբար-տնակի ներսում հայտնաբերվել է վերջինիս դին՝ պարանով կախված վիճակում։
Նշենք, որ Մ.Վարդանյանը հաշվառված էր Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ 2020 թվականին տեղահանվելուց հետո` բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում։