Ողբերգական դեպք Լոռու մարզում․ «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխայի դի
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխայի դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 6 ամսական Էմմա Ի․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։