ՄամուլՔաղաքականություն

Մանրամասներ՝ ՔՊ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»

Մանրամասներ՝ ՔՊ դռնփակ նիստից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ քննարկումը բավականին կարճ է տևել՝ մոտ 1 ժամ:

«Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաև մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում և այլն:

Տեղեկացանք նաև, որ իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին:

Թեև հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարևոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին:

Տեղեկացանք, որ ընդդիմությունն էլ պատրասվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում և մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը:

Այս առումով ակտիվ է լինելու հատկապես Արծվիկ Մինասյանը, որն այսօր ընդդիմության անունից ներկայացնելու է միասնական տեսակետ՝ տվյալ նախագծի վերաբերյալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվել